Մամուլ

Մանրամասներ․ Գագիկ Խաչատրյանի որդիների խաղը ռուսական կողմի հետ․ շահերի բախում Ucom-ում

Մանրամասներ․ Գագիկ Խաչատրյանի որդիների խաղը ռուսական կողմի հետ․ շահերի բախում Ucom-ում

Armlur.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի կապի օպերատոր եւ լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Հրաժարական են տվել նաեւ Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները։ Եսայան եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են։ Պատճառը՝ Հայկ Եսայանի եւ Խաչատրյան որդիների միջեւ ստեղծված կոնֆլիկտն է։

Ով ով է կամ ում՝ ինչքան

Տեղեկացնենք, որ ընկերության հրապարակած տվյալների համաձայն` բաժնետոմսերի 31,05 տոկոսը պատկանում է IU Telecommunicate ընկերությանը, որի սեփականատերը Darison Management միջանկյալ ընկերությունն է։

Այն իր հերթին պատկանում է Խաչատրյանի երկու որդիներին` Գուրգենին ու Արտյոմին։ Նրանք բաժնետոմսերի 12,71 տոկոսի անմիջական սեփականատերերն են։ Եվս 5,98 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր տղային` Արամ Խաչատրյանին։

Բաժնետոմսերի 11,21 տոկոսը պատկանում է ռուսական «Ֆորա Բանկին», որը ներառված է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում։ Իսկ ահա բաժնեմասերի մոտ 6 բաժնետոմսերի պատկանում է ընկերության թոփ-մենեջերներին` Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։

Նրանց է վստահված եղել նաեւ ընկերության կառավարումը։

Հիմնադրի նամակը

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ընկերության հիմնադիրներից՝ Հայկ Եսայանի դիմումը, որտեղ նա գրել է, որ երկար ժամանակ է՝ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Գուրգենի եւ Արտյոմի հետ մշտապես հակասություններ, խնդիրներ է ունեցել, զարգացման ծրագրեր է առաջարկել, որոնք մերժվել են։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ինքը՝ Հայկ Եսայանը, առաջարկել է Խաչատրյան որդիներին գնել իրեն պատկանող բաժնետոմսերը, դարձյալ մերժվել է։

Ըստ այդ նամակի՝ երբ շրջանառվել է, որ «Բիլայն»-ը պետք է միանա «Յուքոմ»-ին, այդ դեպքում անգամ չի դիտարկվել Եսայանի թեկնածությունը տնօրենի պաշտոնին։ Դա է պատճառը, որ Եսայանը որոշել է հեռանալ։

Ի դեպ, երեկ Հայկ Եսայանի ծննդյան օրն է եղել։ Պարզվում է՝ նրա հետ միասին մտադիր են հեռանալ նաեւ մի քանի հարյուրին հասնող աշխատողներ։ Ստացվում է, որ «Յուքոմ»-ը ղեկավարվելու է «Բիլայնի» կողմից նշանակված մարդկանց կողմից՝ խաղից հանելով Եսայան եղբայրներին։ Սա դեռ ամենը չէ։

Ռուսական կողմի հետ համագործակցելու գինը

Պարզվում է՝ Խաչատրյան եղբայրների՝ ռուսական կողմի հետ համագործակցելու արմատները խորն են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խաչատրյանները ռուսական կողմի հետ են խաղի մեջ են մտել իրենց հոր՝ Գագիկ Խաչատրյանի համար։

Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ռուսական կողմը Խաչատրյան որդիներին հավաստիացրել է՝ եթե Անդրեյ Պյատախինը (Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն) նշանակվի տնօրեն, ապա կօգնեն նրանց հորը՝ Գագիկ Խաչատրյանին ազատել։ Ինչից եւ եղբայրները ոգեւորվել են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում