Մամուլ

Արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը․ երկարաձգումն օրենքով այլևս անհնար է․ Էդմոն Մարուքյան

Արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը․ երկարաձգումն օրենքով այլևս անհնար է․ Էդմոն Մարուքյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»։

Կիսվել էջում