Մանկատանը բռնկված հրդեհից մահացել է 11 երեխա
Ալժիրի Մոհամմադիա քաղաքում տեղի ունեցած հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել։
Այրվել է որբանոց, ինչի հետևանքով մահացել է 11 երեխա, ևս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես հայտնում է TSA լրատվական պորտալը, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամերին։
Փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, սակայն մարդկային կորուստները կանխել չի հաջողվել։
Տուժած երեխաներից մի քանիսը ստացել են այրվածքներ և տեղափոխվել բժշկական հաստատություններ՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահներն ու համապատասխան ծառայությունները հետաքննություն են սկսել։
Ողբերգությունը մեծ արձագանք է ստացել Ալժիրում, իսկ երկրի իշխանությունները հայտարարել են, որ կպարզեն աղետի բոլոր հանգամանքները։



