Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անչափահասի նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու մեղադրանքով դատապարտվել է 36-ամյա Հեզեր Նիկոլ Հիլը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Հիլն աշխատում էր Siloam քրիստոնեական մանկապարտեզում, սակայն դեպքի բացահայտումից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նա ձերբակալվել է հուլիսի 18-ին՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու կասկածանքով։
Ըստ քննության տվյալների՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել անչափահասին սեռական հարաբերության դրդելու, ինչպես նաև նրան անպարկեշտ բովանդակությամբ նյութեր փոխանցելու համար։
Հատկանշական է, որ Siloam կրթական կենտրոնն իրեն ներկայացնում է որպես հաստատություն, որն ապահովում է քրիստոնեական կրթություն՝ անվտանգ ու հոգատար միջավայրում։
Իրավապահ մարմինները միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հայտնում։


