ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ․ ընթացքի ժամանակ մեքենայում հրդեհ է բռնկվել

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, «Mazda» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր օգտագործել են իրենց ավտոմեքենաներում պահվող կրակմարիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է ընթացքի ժամանակ, ու վարորդը, նկատելով այն, կայանել է, ապա փորձել մարել կրակը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վարազդատ Բ.-ն է։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում