Մամուլ

Մանկական զարգացման կենտրոնից՝ 8 երեխաներ սննդային թունավորումից տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց

Մանկական զարգացման կենտրոնից՝ 8 երեխաներ սննդային թունավորումից տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։

Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։ Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։

Muracan

Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։

Կիսվել նյութով