Մամուլ

Ինչ սահմանափակում կգործի դեկտեմբերի 1-ից չպատվաստվածների համար

Ինչ սահմանափակում կգործի դեկտեմբերի 1-ից չպատվաստվածների համար

Sputnik Արմենիան գրում է․ Առողջապահության նախարարի՝ աշխատող քաղաքացիների կողմից ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու որոշման փոփոխությունն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից: 

Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։«Ներկայումս մենք քննարկում ենք չպատվաստված աշխատակիցների նկատմամբ պահանջների փոփոխության հարցը, այն է՝ ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետների կրճատումը 14 օրից մինչև 7 օր:

Համապատասխան իրավական ակտն արդեն մշակվել է, ուղարկվել է մեր գործընկերներին։ Մանրամասները կներկայացնենք, երբ ամփոփենք արդյունքները», – ասաց Նանուշյանը։

կորոնավիրուս Վարդենիս

Նա նշեց, որ քննարկվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։ Սակայն այդ մասին կհայտնեն, երբ մասնագետները միասնական կարծիքի գան։ Նանուշյանի խոսքով՝ վերջին շաբաթներին գրանցվել է վարակի հայտնաբերված դեպքերի, ինչպես նաև COVID-ի մահացության ցուցանիշի աճ:

Վերջին օրերին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, սակայն առողջապահության համակարգը դեռ աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Մասնագետներն ամեն ինչ անում են կորոնավիրուսով վարակվածների, նաև այլ հիվանդների արդյունավետ բուժման, ինչպես նաև պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու համար:

Կիսվել էջում