Մամուլ

Մայիսի 5-ին էլ երեխաները տանը կմնա՞ն

Մայիսի 1-4-ը կլինի կլինի ոչ աշխատանքային. Հայաստանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Իսկ Կառավարությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստան: Ֆրանսիայի նախագահը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում, կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։ Գրում է MediaHub-ը։

«MediaHub-ին ահազանգել էին աշակերտները ծնողները, որ որոշ դպրոցներում հայտարարել են, թե մայիսի 5-ին դաս չի լինելու։ MediaHub-ի տեղեկություններով, ԵՊՀ-ում դասերը լինելու են հեռավար։

Արդյո՞ք մայիսի 5-ին երեխաները դպրոց չեն գնա․ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍՆ՝ հասկանալու՝ ի՞նչ որոշում է կայացվել մայիսի 5-ի մասով։ «Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»,- MediaHub-ին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը»։

Կիսվեք ձեր էջում