Մայիսի 27-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն
Մայիսի 27-ին՝ ժամը 07։00-ից մինչև 12։00-ն, Երևանի կենտրոնում ժամանակավորապես կփակվեն Հանրապետության հրապարակին հարող մի շարք փողոցներ և խաչմերուկներ։
Փակ կլինեն Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամ, Նալբանդյան-Սախարովի հրապարակ և այլ ճանապարհահատվածներ։
Սահմանափակումները կգործեն նաև Ագաթանգեղոսի փողոցում՝ ամբողջ երկայնքով, ինչպես նաև Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ հատվածում։
Տեղեկությունը հայտնել է Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը։



