Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. Քաջարանում KIA-ով վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի

Մահվան ելքով վրաերթ Սյունիքի մարզում. Քաջարանում KIA-ով վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA  մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի օպերատվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ն. Հովհաննիսյանի գլխավորությամբ:

kia

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Ն. Հովհաննիսյանի եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ տեսուչ Վահե Կոստանյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք:

Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում:

Share