Մամուլ

Անհայտ որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Կոտայքի մարզում՝ Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում

Անհայտ որոնվող տղամարդու դին հայտնաբերվել է Կոտայքի մարզում՝ Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Nissan Murano մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

nissan murano

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի սրահի առջևի և հետևի նստատեղերի արանքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 70-ամյա Պապին Գ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 12-ից, որպես անհայտ կորած, հարազատների և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում էր։

Կիսվել էջում