Մամուլ

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 11-ամյա աղջիկը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 11-ամյա աղջիկը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան-Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը:

ճանապարհային ոստիկանություն

Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Լևոն Զախարյանը, Արթուր Կարապետյանն ու Հենրի Կոստանյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կիսվել նյութով