Մամուլ

Մահվան դեպք բանակում. զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում

Մահվան դեպք բանակում. Նոյեմբերի 4-ին, ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանիսյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կիսվել էջում