Մամուլ

«Մահվան գազելներն» առաջիկայում ամեն գնով դուրս կգրվեն Երևանից. «Հրապարակ»

«Մահվան գազելներն» առաջիկայում ամեն գնով դուրս կգրվեն Երևանից։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչև ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթևեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը:

Բանն այն է, որ 450 «մահվան գազելներն» առաջիկայում դուրս են գրվելու, և իշխանությունը չի ուզում նոր սոցիալական «բունտ» ծագի` տրանսպորտի, ուղևորների կուտակումների պատճառով, ուստի քաղաքապետը, ձեռ ու ոտ ընկած, վարկային կազմակերպություններից փող է ճարում, որ 100 ավտոբուս առնի, մտցնի գիծ։

Այժմ բանակցություններ են ընթանում ՎԶԲ-ի, ՀԲ-ի հետ։ Եթե չստացվեց, կրկին բարեգործներին կդիմեն` Լֆիկը, անգամ  աներհայրիկը՝ Չեխիայից, օգնության կհասնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել էջում