Մահվանից ամիսներ առաջ․ ինչի մասին էր գրել Խաչատուր Հունանյանը իր վերջին հրապարակման մեջ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր լուր տարածվեց, որ մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը, նա տևական ժամանակ պայքարում էր քաղցկեցի դեմ:
Կյանքից հեռացած դերասան Խաչատուր Հունանյանի վերջին հրապարակումը կատարվել էր ապրիլին։
Այդ գրառմամբ նա դիմել էր իր հետևորդներին՝ վստահեցնելով, որ առողջական վիճակն այնքան ծանր չէ, որքան կարող էր թվալ, և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել ու քաջալերել էին իրեն։
Դերասանը նաև հորդորել էր իր բուժման ընթացքի մասին խոսելիս պահպանել դրական տրամադրվածություն և հավատալ լավ արդյունքի։
Չնայած ծանր հիվանդությանը՝ նա փորձում էր լավատես մնալ և նույն հավատն ու ուժը փոխանցել իր շրջապատին։
Սակայն, որքան էլ Խաչատուր Հունանյանը հույսով ու վճռականությամբ էր մոտենում բուժմանը, հիվանդության դեմ նրա պայքարը շարունակվեց ամիսներ։
Այսօր նրա մահվան լուրը խոր վիշտ է պատճառել բազմաթիվ մարդկանց, ովքեր հետևում էին դերասանի առողջական վիճակի վերաբերյալ նորություններին և անհամբեր սպասում նրա ապաքինմանը։


