Շոու-բիզնես

Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը

Մահացել է դերասան Խաչատուր Հունանյանը, նա տևական ժամանակ պայքարում էր քաղցկեցի դեմ:

Խաչատուր Հունանյանի մահը մեծ կորուստ է նրա ընտանիքի, հարազատների, ընկերների և արվեստասեր հանրության համար։

Bavnews.am-ը խորին ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին և բոլոր մտերիմներին։ Թող նրա հիշատակը լուսավոր մնա։

Նշենք, որ դերասանն իր սոցիալական հարթակներում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում և պատմում իր վիճակի մասին։ Վերջիններից մեկում նա ասել էր․

«Սիրելի հետևորդներ, ես նոր հետ վերադարձա հիվանդանոցից և փոխվեց իմ քիմիայի դեղամիջոցները։ Քանի որ տվյալ դեղամիջոցը նպաստել է, որպեսզի մետաստազները առաջ չգան, բայց չի նպաստել, որպեսզի հետ գնան թոքերի միջից, նենց որ փոխվեց դեղամիջոցը, ավելի էֆեկտիվ բան նշանակեցին, հիմա պետք է շարունակենք տվյալ դեղամիջոցը։ Լավ մնացեք»։

Կիսվեք ձեր էջում