ԱշխարհՄշակույթ

Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Աճեմյան)

Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը, 92 տարեկան հասակում, Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Ժերարը ծնվել է 1926թ․ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նրա իսկական ազգանունը Աճեմյան էր։

Շառլ Ժերարը Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։

Ժերարը նկարահանվել է Ռեժիսոր Կլոդ Լելուշի մոտ 20 ֆիլմերում։

Share