Մամուլ

«Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ Ձեր հույսերը». Ոստիկանապետի պաշտոնակատարը՝ վարչապետին

«Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր հույսերը»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանությունում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նա նախ շնորհակալություն հայտնեց վարչապետին վերջին 1,5 տարվա ընթացքում ոստիկանության նկատմամբ ունեցած հոգածության համար, ապա հավելեց.

«Ցանկանում եմ պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր հույսերը եւ եթե հնարավոր է, մի փոքր մեջբերում. Երբ ես նշանակվեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ես ասացի, որ իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել իմ բալիկների եւ բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը:

Կարծում եմ՝ կանեմ ամեն ինչ, մեր կոլեկտիվի կարողությունների վրա չեմ կասկածում, որովհետեւ իրենք առողջ կորիզ ունեն: Ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են եւ այն լավը, որ ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասցնել տրամաբանական ավարտին, որ մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոխվող հոդվածներին համապատասխանող երկրում»:

Կիսվել նյութով