Աշխարհ

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ջեյմս Կաանը

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ջեյմս Կաանը

Ամերիկացի դերասան Ջեյմս Կաանը, որը Սանտինո Կորլեոնեի դերում առավել հայտնի է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում, մահացել է 82 տարեկան հասակում, հաղորդվում է Twitter-ի նրա էջում:

«Խորը վշտով հայտնում ենք, որ Ջիմմին մահացել է հուլիսի 6-ի երեկոյան», – ասված է հաղորդագրության մեջ:

knqahayr

Դոն Վիտո Կորլեոնեի ավագ որդու դերի համար դերասանն առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: «Կնքահայրից» բացի, Կաանը հանդիսատեսի համար հիշվել է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Անձրևի մարդիկ» (1969), «Խաղացողը» (1974) և «Գողը» (1981):

Կիսվել նյութով