Մամուլ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ. վիրավորներն ամուսիններ են

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ. վիրավորներն ամուսիններ են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Sintra մակնիշի ավտոմեքենան և Mercedes մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

opel amusinner

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են Opel-ի գազաբալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաներն  ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ  դասակի ավագ տեսուչներ Արայիկ Խաչատրյանն ու Տիգրան Սարդարյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Սամվել Սահակյանն ու Արթուր Բաբայանը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ամուսիններ են:

Կիսվել էջում