ՄամուլՇոու-բիզնես

Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

Կյանքից հեռացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը։

Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947թ․-ին։ Ավարտել է Թատերական ինստիտուտը 1970թ.-ին, նույն տարում ընդունվել է դրամատիկական թատրոն։ 2004թ․-ին Ռուբեն Կարապետյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում։

ruben karapetyan derasan

1970թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան:

Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Աբիսողոմ աղա), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Բանտապահ), Մ.Սովաժոնի «Չաո» (Մարտինե), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ատելիո), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կապուլետ), «Համլետ» (Կլավդիոս), «Մակբեթ» (Բանքո), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պիղատոս), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Բ Դատավոր) և այլն: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրությունների:

Նկարահանվել է «Սպիտակ ափեր» (1975թ.), «Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար» (1989թ.), «Ձայն բարբառո» (1992թ.), «Գագաթ» (2010թ.) և այլ ֆիլմերում: 2004թ. արժանացել է ՀԹԳՄ Պետրոս Ադամյանի անվան, 2007թ. և 2011թ.` ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Կիսվել էջում