Աշխարհ

Բժիշկը պատմել է, թե որն է լինելու հաջորդ շտամը «օմիկրոնից» հետո

Բժիշկը պատմել է, թե որն է լինելու հաջորդ շտամը «օմիկրոնից» հետո

Կորոնավիրուսի մուտացիաները չեն ավարտվի օմիկրոնից հետո, այս մասին ասել է առաջատար մասնագետ, կենսաֆիզիկոս Նելլի Սոսեդովան, գրում է Ռիա Նովոստին։ Սպուտնիկ ռադիոյին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչ հատկություններ կարող է ունենալ հաջորդ շտամը։

2020 թվականի վերջին հայտնաբերվեց կորոնավիրուսի դելտա տարբերակը, իսկ 2021 թվականին այս շտամն արդեն գերիշխում էր աշխարհում։ 2021 թվականի նոյեմբերին հայտնվեց Օմիկրոնը, որը 2022 թվականի հունվարի կեսերին տարածվեց շատ երկրներում։

Միևնույն ժամանակ, ավելի քան երկու տարվա դիտարկման ընթացքում, գիտնականները հայտնաբերել են վիրուսի մոտ տասը տարբերակ, որն առաջացնում է COVID-19, նշել է Սոսեդովան։ Նրա խոսքով՝ մուտացիայի նման ցուցանիշը վկայում է հաջորդ տարվա սկզբին նոր «լուրջ» շտամի հայտնվելու հնարավորության մասին։

Արցախ կորոնավիրուս

Կորոնավիրուսի նոր տարբերակի ինկուբացիոն շրջանը կլինի մոտավորապես նույնը, ինչ Օմիկրոնի դեպքում, ասել է նա։ Կարող են պահպանվել նաև այլ բնութագրեր, հիմնականում վարակիչ լինելը: Բայց միևնույն ժամանակ, այս նոր շտամով առաջացած հիվանդությունը կլինի ավելի մեղմ, քան երբ վարակվում էին կորոնավիրուսի նախորդ տարբերակներով, ասել է Սոսեդովան։

«Նոր շտամը կունենա ավելի քիչ հետևանքներ: Այն արագ կփոխանցվի մարդուց մարդուն, իսկ ինկուբացիոն շրջանը նման կլինի Օմիկրոնի տեսակին: Այսինքն՝ նոր շտամը կպահպանի Օմիկրոնի հիմնական հատկանիշները, բայց ավելի հեշտ կդառնա դրա ընթացքը»,- պարզաբանել է նա։

«Նոր շտամն իր ընթացքով ավելի կթեթևանա, քանի որ վիրուսի համար ձեռնտու չէ, որ մարդը շատ հիվանդանա (ի վերջո մահանա-խմբ.): Կարևոր է, որ մարդը հիվանդանա և փոխանցի այն, այնուհետև վիրուսը կարող է դառնալ սեզոնային, ինչպես գրիպը, SARS-ը և ադենովիրուսը»,- ասել է Նելլի Սոսեդովան Սպուտնիկ ռադիոյին տված հարցազրույցում։

Պատվաստումը զգալիորեն նվազեցնում է կորոնավիրուսի ցանկացած շտամով վարակվելու վտանգը և կանխում ծանր հիվանդությունը։

Կիսվել էջում