Աշխարհ

Մահացել է Բելառուսի արտգործնախարարը. վեջինս մասնակցել էր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մահացել է Բելառուսի արտգործնախարարը. վեջինս մասնակցել էր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին

Կյանքից հեռացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։

Նախարարի մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Նա 64 տարեկան էր։

Նշենք, որ վերջին խոշոր միջոցառումը, որին մասնակցել է Մակեյը, նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովն էր։

Նա Բելառուսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականի օգոստոսի 20–ին։

Կիսվել էջում