Մամուլ

Խոշոր հրդեհ Գյումրու ժամանցային կենտրոններից մեկում

Խոշոր հրդեհ Գյումրու ժամանցային կենտրոններից մեկում

Գյումրի քաղաքում գտնվող «ԼՈՖԹ» ժամանցային կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի վերաբերյալ ազդանշանը ստացել են ժամը 13:50-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

hrdeh

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:22-ին: Այրվել է գրասենյակային գույքը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 10 քմ)։

Կիսվել նյութով