ԱշխարհՏեսանյութ

Մալիից ներգաղթյալ «Սարդ-մարդ»-ը Փարիզում երեխայի է փրկել՝ դառնալով Ֆրանսիայի հերոս

Մալիից ներգաղթյալը Ֆրանսիայում իսկական հերոս է դարձել, երբ Փարիզում բարձրացել է տան ճակատային հատված՝ վերջին ուժերով պատշգամբի ծայրից կառչած երեխային փրկելով, փոխանցում է Le Parisien-ը։

Մամուդա Հասաման մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է ծախսել չորրորդ հարկ մագլցելու համար՝ մեկ պատշգամբից մյուսը ձգվելով։ Ի վերջո նրան հաջողվել է տղամարդու ձեռքից վերցնել երեխային, որը փորձում էր թույլ չտալ նրան ընկնել։

Նախագահ Էմանուել Մակրոնը 22-ամյա Հասամային երկուշաբթի Ելիսեյան պալատ է հրավիրել, որպեսզի բոլոր ֆրանսիացիների անունից անձամբ նրան երախտագիտություն հայտնի։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ևս հիացել է հերսությամբ՝ ասելով, որ անձամբ է Հասամային հեռախոսով երախտագիտություն հայտնել։ Իդալգոն նրան «18-րդ շրջանից Սարդ-մարդ» է անվանել։ Նրա խոսքով՝ երիտասարդն իրեն ասել է, որ մեկ ամիս առաջ է Մալիից Ֆրանսիա եկել նոր կյանք սկսելու։

Հասաման ինքը լրագրողներին ասել է, որ անցնում էր մի տան մոտով, երբ տեսել է այնտեղ կուտակված ամբոխին։ «Ես դա արեցի, չէ՞ որ նա երեխա էր։ Ես մագլցեցի և փառք Աստծո ինձ հաջողվեց նրան փրկել»,-ասել է երիտասարդը։

Share