Աշխարհ

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել. մանրամասներ

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել. մանրամասներ

Այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, փոխանցում է РИА Новости-ն:

«Այսօր ժամը 06։07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով վառելիք տեղափոխող գնացքի 7 շարժակազմերը բռնկվել են»,- հավելել են կոմիտեից:

ՌԴ նախագահը հանձնարարել է ձևավորել կառավարական հանձնաժողով՝ կատարվածի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար:

most krim

Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վնասը լուրջ չէ և արագ կվերականգնվի: «Ղրիմի կամրջի վրա բեռնատար գնացքը պայթեցվել է»,- հայտնում են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։

Նշենք, որ Ղրիմի կամուրջը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել էր կառուցել թերակղզու անեքսիայից հետո, բացվել է 2018 թվականի մայիսին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է եկել բացման արարողությանը, որը հեռարձակել են պետական հեռուստաալիքները։

Ինչպես 2017 թվականի փետրվարին հաշվարկել է լրատվամիջոցներից մեկը, նախագծի ընդհանուր արժեքը պետք է գերազանցեր 300 միլիարդ ռուբլին։

Կիսվել էջում