Մամուլ

Ձմերուկը կտրած կամ մասերի բաժանած վաճառողները կտուգանվեն․ նոր օրենք

Ձմերուկը կտրած կամ մասերի բաժանած վաճառողները կտուգանվեն․ նոր օրենք

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված օրենքի նախագծից։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:

Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Կիսվել էջում