Մամուլ

Ձերբակալվել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալը

Ձերբակալվել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալը

Մոսկվայի դատարանը ձերբակալել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին։ Նա ծնունդով Ղրղզստանից է։ Ալիշեր Կասիմովը կմնա կալանքի տակ մինչև մայիսի 22-ը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Ալիշեր Կասիմովն ապրում է Կրասնոգորսկի շրջանում՝ Պուտիլկովո գյուղում, նա անհատ ձեռնարկատեր է, սրճարանի սեփականտեր։

Կասիմովը 32 տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա, նախկինում դատված չի եղել: Պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյոք իրեն հասկանալի է մեղադրանքի էությունը, Կասիմովը հայտարարել է, որ չի իմացել, որ իր բնակարանը հանձնում է ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց։

Նա ասել է, որ ինքը պարզապես հայտարարություն է տարածել, որ բնակարան է վաճառում։

Կիսվել էջում