ՄամուլՏեսանյութ

Բացառիկ Տեսանյութ. Արարատի մարզում «BMW»-ն մխրճվում է CPS բենզալցակայանի մեջ

Բացառիկ Տեսանյութ. Արարատի մարզում «BMW»-ն մխրճվում է CPS բենզալցակայանի մեջ

Shamshyan.com-ը մարտի 23-ին ֆոտոռեպորտաժ,  տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին 2 «BMW» և «Mercedes» մամկնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով այնուհետև «BMW»-ներից մեկը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից մի քանիսին և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և բենզալցակայանի կետին:

Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդի կինն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կիսվել էջում