Մամուլ

Ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը. Դավիթ Սանասարյան


«Որ լրատվամիջոցը, որն առաջինը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս էքսկլյուզիվ՝ ձեռքս հենց այդ լրատվամիջոցում կկտրեմ, եթե, իհարկե նման տեսանյութ լինի»։

Այսօր՝ ապրիլի 30-ին, Դավիթ Սանասարյանի գործով հատուկ հրավիրված ասուլիսի ընթացքում, լրագրողին հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ առկա է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Սանասարյանը կաշառք վերցնում, վերջինս պատասխանեց․

«Ես վստահ եմ, որ սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է։

Դուք տեսնում եք, որ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր որևիցե ձևով չեն հավատում, որ կարող է նման բան լինել, ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ։ Իսկ որոշների տարբեր մասերը մռմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ․․․

Ես, անձամբ սովոր եմ նման վիճակներին ու ներողամտությամբ եմ վերաբերվում»․-ասեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Կիսվել նյութով