Ազատ խոսք

Ձեզ եմ ներկայացնում այն երկրների ցանկը, որտեղ կորոնավիրուսը չի կրել տարածվածության բարձր մակարդակ․ Մհեր Աղեկյան

Ձեզ եմ ներկայացնում այն երկրների ցանկը, որտեղ կորոնավիրուսը չի կրել տարածվածության բարձր մակարդակ․ Մհեր Աղեկյան

Մհեր Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես և այսօր խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում այն երկրների ցանկը, որտեղ կորոնավիրուսը չի կրել տարածվածության բարձր մակարդակ, կամ որ ավելի ճիշտ է, պետության կողմից իրականացվող ճիշտ հակաճգնաժամային և հակահամաճարակային քայլերի շնորհիվ կոտրել է վարակի տարածման տեմպը։

Ուսումնասիրություն իրականացրել եմ աշխարհի 48 երկրների մասով, որոնք ըստ պաշտոնական թվերի համեմատաբար ավելի շատ են տուժել համավարակից։
Եվ այսպես …

1. Լեհաստան

Չնայած առողջապահական ոչ այնքան բարձր մակարդակին ու ներքաղաքական տարատեսակ խնդիրներին՝ Լեհաստանը Եվրոպայի այն երկրներից է, որտեղ շատ արագ կոտրվեց կորոնավիրուսի տարածման տեմպը, ինչի շնորհիվ էլ երկիրը չենթարկվեց տնտեսական ու առողջապահական կոլապսի։ Ըստ իմ ուսումնասիրությունների Լեհաստանում վիրուսի տարածման տեմպը կազմում է 2,5%։ Այս պահին երկրում կա մոտ 920272 չախտորոշված վարակակիր։

2. Իսրաել

Գաղտնիք չէ, որ Իսրայելի առողջապահական համակարգը աշխարհում ամենահզորներից է, բայց հավատացած եղեք, ապաշնորհ քաղաքականություն վարելու դեպքում առողջապահության հզորությունը անգամ չէր փրկի։ Իսրայելում վիրուսի տարածվածությունը կազմում է 2,7%։ Այս պահին երկրում կա մոտ 230799 չախտորոշված վարակակիր։

3. Ավստրիա

Ավստրիան եվրոպական զարգացած երկրներից մեկն է, սակայն փորձը ցույց տվեց, որ բավականին շատ զարգացած երկրներ չկարողացան դիմագրավել վիրուսի հարվածային ալիքին։ Ավստրիայում վիրուսի տարածվածությունը կազմում է 3,4%։ Այս պահին երկրում կա մոտ 289456 չախտորոշված վարակակիր։

4. Ռուսաստան

Շատերիդ համար գուցե ապսուրդ թվա այս փաստը, բայց Ռուսաստանը այն երկիրն է, որը խիստ ու նպատակային քաղաքականությամբ կարողացավ դուրս գալ բավականին ծանր վիճակից։ Ռուսաստանում վիրուսի տարածվածությունը կազմում է 3,6%։ Այս պահին երկրում կա մոտ 4796299 չախտորոշված վարակակիր։

5. Բահրեյն

Անկեղծ ասած, եթե ինձ ասեիք, որ Բահրեյնը այլևս վտանգավոր չէ վիրուսի տարածվածության առումով և աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է այս պահին, ես կծիծաղեի ու հաստատ չէի հավատա, բայց ի ուրախություն Բահրեյնի քաղաքացիների, այս երկիրը ճիշտ քաղաքականության ու ռազմավարության շնորհիվ այսօր աշխարհում լավագույններից է։

Ի դեպ, մեր իշխանությունները կարող են բավականին շատ բան սովորել հենց Բահրեյնից, որովհետև մի քանի օրից թվերով կանցնենք նաև Բահրեյնի։ Բահրեյնում վիրուսի տարածվածությունը կազմում է 3,9%։ Այս պահին այստեղ կա մոտ 52079 չախտորոշված վարակակիր։ Հարգելի վարչապետ, գուցե Ձեզ թվեր զեկուցելիս սխալմամբ Բահրեյնի՞ թվերն են զեկուցել։ Խնդրում եմ հետևողական լինեք։

6. Պորտուգալիա

Շատերդ գիտեք, որ Պորտուգալիան Եվրոպայի գուցե ամենաթույլ առողջապահություն ունեցող երկիրն է։ Այս պահին Պորտուգալիայում վիրուսի տարածվածությունը կազմում է 3,9%։ Երկրում կա չախտորոշված մոտ 363657 մարդ։ Պարոն վարչապետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այս թվին։ Կարծում եմ գիտեք, որ 10095119 բնակչություն ունեցող երկիրը շատ կարևոր ու հիանալի արդյունքի է հասել։ Ի դեպ, մոտ 1-1.5 շաբաթից մենք թվերով կշրջանցենք նաև Պորտուգալիային։ Աշխատեք որ դրան չհասնենք, ուղղակի խնդրում եմ։

7. Գերմանիա

Գերմանիան Եվրոպայի պարծանքն է։ Այս երկրում վիրուսի տարածվածությունը կազմում է 4.2%։ Չախտորոշված վարակակիրների թիվը հասնում է մոտ 3335549-ի։

8. Ռումինիա

Անսպասելի արդյունք գրանցեց նաև Ռումինիան։ Այստեղ վիրուսի տարածվածությունը կազմում է նույնպես 4,2%։ Այս երկրում չախտորոշված վարակակիրների թիվը հասնում է787453-ի։

9. Կանադա

Լինելով վարակման տարածվածությամբ կարմիր գոտի համարվող երկրին սահմանակից, ունենալով ընդհանուր սահման ու սերտ հարաբերություններ «վիրսակակիր» երկրի հետ, Կանադան կարողացավ կոտրել վիրուսի մեջքը։ Այստեղ վարակի տարածվածությունը կազմում է 5%։ Չախտորոշված վարակակիրների թիվը մոտ 1792582-է։

Հարգելիներս, ես ուսումնասիրություններիս հիմքում դրել եմ երկրների պաշտոնական հայտարարությունները, այս երկրներում ուսումնասիրել եմ կարանտինային ռեժիմի անցման ու այդ ռեժիմից դուրս գալու բոլոր փուլերը, ի դեպ, կան երկրներ, որ չնայած դրական արդյունք ցույց տալուն, շարունակում են խիստ կարանտին պահպանել։

Ուսումնասիրություն կատարելիս ու թվերը ստանալիս հաշվի եմ առել նաև ժողովուրդների ազգային մտածելակերպը, ի դեպ, հայերից մեծ մասը ոչնչով չի տարբերվում (մտածելակերպով)։

Ուզում եմ նաև հաշվի առնեք, որ չախտորոշված վարակակիրների բացահայտվելուն ուղված քայլերը գերարագ ճանապարհով իրականացնում են այն երկրները, որոնք գրեթե հաղթել են վիրուսին։

Ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսով վարակված մարդկանց գրեթե 70%-ը հիվանդությունը տանում է բավականին թեթև՝ անգամ չգիտակցելով, որ վարակակիր է և շատ հնարավոր է, որ չախտորոշված վարակակիրների 40-50%ը արդեն իսկ բուժվել է՝ ձեռք բերելով իմունիտետ հիվանդության դեմ։

Հարգելի պարոն վարչապետ, խնդրում եմ, հանձնարարե՛ք ուսումնասիրություններ անցկացնել այս երկրների փորձերում, եթե պետք է, օգնության խնդրանքով դիմեք նրանց, այսօր աշխարհն է պատերազմում և վստահ եմ, որ եթե չօգնեն էլ, ապա դրանից գոնե չենք կորցնի։

Մի բան էլ, մի՛ հավատացեք այն թվերին, որոնք Ձեզ ներկայացնում են, բոլորը ստում են, անգամ ձեր մասնագետ կոչվածները։ Եթե պետք է ապացուցել խոսքերիս ճշմարտացիությունը, ապա պատրաստ եմ։

Առո՛ղջ եղեք և հետևություններ արե՛ք, ժողովուրդ ջան։

Շարունակելի …»։

Կիսվել էջում