Աշխարհ

Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է. Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է թուրք ժողովրդին

Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է. Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է թուրք ժողովրդին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրառում է արել՝ դիմելով ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, երեկվանից անդադար աշխատում ենք։ Հուսահատության մեջ չընկնեք։ Ես անսասան եմ մնալու։ Ձեզ ասելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է։ Այնուհետև ոտքի կկանգնենք և միասնաբար կհաղթենք այս ընտրություններում։

Ամենավերջում լինելու է այնպես, ինչպես կասի մեր ազգը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական ընտրության արդյունքներով նախագահի թեկնածուներից ո՛չ Քեմալ Քըլըչդարօղլուին, ո՛չ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե, ինչի արդյունքում նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։

Կիսվել էջում