Մամուլ

Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է

Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է

Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից Bavnews.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք․ վնասված լարեր չեն նկատվել։

Կիսվել էջում