Օգտակար

Հրաշագործ բաղադրատոմս՝ ստամոքսի ցավի դեմ

Հրաշագործ բաղադրատոմս՝ ստամոքսի ցավի դեմ

Ստամոքսի ցավն ամենատարածված խնդիրներից մեկն է: econet.ru-ի փոխանցմամբ՝ այս ցավը կարող է ի հայտ գալ բոլորի մոտ:

Այդ իսկ պատճառով, ցավից ազատվելու հնարքներին բոլորը պետք է տեղյակ լինեն, որպեսզի կարողանան ժամանակին դադարեցնել ցավը, ոտքի կանգնեն և վերադառնան սովորական կյանքին:

Կարագը, որի մասին այսօր կխոսենք, ստուգված մեթոդ է:

Հրաշագործ բաղադրատոմս՝ ստամոքսի ցավի դեմ

Ձեզանից կպահանջվի

  • 200գ փափուկ կարագ
  • 1թ/գ հազարաթերթիկ (тысячелистник)
  • 1թ/գ սրոհունդ (зверобой)
  • 1ճ/գ վաղենակի ծաղիկներ

Բոլոր դեղաբույսերը մանրացրեք այնքան, մինչև փոշի ստանաք, խառնեք կարագի հետ: Ապա սև հացի վրա մեկ թեյի գդալ ստացված կարագից քսեք և կերեք ուտելուց կես ժամ առաջ: Չմոռանաք՝ լավ ծամել:

Այս համեղ կարագը հրաշալի օգնում է ստամոքսի ցավերի դեպքում, քանի որ դեղաբույսերը ցավազրկում են, կարագը պատում է ստամոքսը, իսկ սև հացը խթանում է ստամոքսահյութի արտազատումը:

Ինչու է առաջանում ստամոքսի ցավը

Ստամոքսի ցավը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ՝ սննդային սխալներից (չափից շատ ուտելուց, կծու կամ յուղոտ սննդից) մինչև ստրես, գաստրիտ, խոցային հիվանդություն կամ այլ մարսողական խնդիրներ։ Կարճատև, մեղմ ցավը հաճախ կապված է սննդակարգի հետ և անցնում է ինքնուրույն, սակայն կրկնվող կամ ուժեղ ցավը ախտորոշման կարիք ունի։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ստամոքսի ցավն ուղեկցվում է փսխումով, արյունահոսությամբ, կտրուկ քաշի կորստով, երկարատև (մի քանի օրից ավելի) տևողությամբ կամ բարձր ջերմությամբ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի՝ ինքնուրույն բուժման փոխարեն։ Տնային միջոցները կարող են մեղմել թեթև անհարմարությունը, բայց չեն փոխարինում մասնագիտական ախտորոշմանը լուրջ ախտանշանների առկայության դեպքում։

Ընդհանուր առմամբ, կանոնավոր, փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելը, կծու ու յուղոտ մթերքներից չափավոր օգտվելը և բավարար ջրառությունը նպաստում են մարսողական համակարգի առողջ աշխատանքին։

Կիսվեք ձեր էջում