Աշխարհ

Հռոմի պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

Հռոմի պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և մարդկանց շրջանում դրանց հանդեպ անվստահությանը:

Նա նշել է, որ կան կարդինալներ, ովքեր հրաժարվում են պատվաստումներից: Նրա խոսքով, Վատիկանի սրտում «բոլորը պատվաստված են՝ բացառությամբ փոքր խմբի»:

Վերջինն իր զարմանքն է արտահայտել, թե ինչու մեծ թվով մարդիկ, այդ թվում` կաթոլիկ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, հրաժարվում պատվաստվել:

hromi pap

«Սա մի փոքր տարօրինակ է. մարդկությունը պատվաստումների հետ միշտ էլ բարեկամական պատմություն է ունեցել: Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ»,- ասել է նա:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև նշել է, որ պատվաստվել է Pfizer տեսակի պատվաստանյութով:

Կիսվել նյութով