ՄամուլՏեսանյութ

«Հուսով եմ՝ ոստիկանությունը շատ արագ կպեղի սրան». Նաիրա Զոհրաբյան

«Հուսով եմ՝ ոստիկանությունը շատ արագ կպեղի սրան». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով.

«Այս երկոտանին երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում դաժանաբար հարվածում էր շանը։

Քաղաքացիներն ու Հասմիկ Կարապետյան անունով կինը փորձել են այս երկոտանու ձեռքից փրկել շանը։

Անպաշտպան շանը հարվածող էս «կենդանու» դեմքը հստակ երեւում է, ու ես հույս ունեմ, որ ոստիկանությունը շատ արագ կպեղի սրան ու սա՝ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, կպատժվի։

Լավ, սենց անասունները ո՞նց են աճում, ի՞նչ պարարտանյութ են սրանց վրա ցանում»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում