Մամուլ

Հուսանք Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա․ ֆրանսահայ փաստաբան

Հուսանք Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա․ – այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտնեց ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։

Սևակ Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը նշեց․

Փաստաբանը նշեց, որ այս դատավարության մեկ տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի խարտիայի նկատմամբ շատ ոտնձգություններ են տեղի ունեցել, բայց դրա գագաթնակետը եղավ այն պահը, երբ դատավորը թույլ չտվեց փաստաբանին ելույթ ունենալ։

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքի իրավունքը, և երրորդ էտապը պաշտպանի խոսքն էր, իսկ դատավորն արգելեց նրան խոսք վերցնել։ Նույնիսկ դիկտատուրաններում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերը այդ կատակերգության մեջ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, պատմական նշանակության էր, և քրեական դատավարությունը իմաստազրկվեց»։

Փաստաբանը նշեց, որ իրավիճակը լույս է սփռում այնպիսի դատավարական իրավիճակի վրա, որը կարծում են, որ ավարտվել է. «Բայց այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ և այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար՝ նվազագույնը պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»։

Սևակ Թորոսյանը հույս հայտնեց, որ կարիք չի լինի այս գործով ՄԻԵԴ-ի որոշում ունենալ ՀՀ-ի վերաբերյալ։ «Հուսանք ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա»,-ասաց փաստաբանը։

Կիսվել նյութով