Մամուլ

«ՀՀ-ին տրամադրվելիք 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի». ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

«ՀՀ-ին տրամադրվելիք 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի». – այս մասին հուլիսի 22-ին պաշտոնավարման տարիներն ամփոփող ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ես մեծ հաճույք եմ ստացել մեր համագործակցությունից, մենք վայելել ենք դրական վերաբերմունք: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք և բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»:

Մեր անցկացրած հարցման արդյունքներով՝ հայաստանցի պատասխանողների 92 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ի հետ հարաբերություններն արդյունավետ են զարգանում։ Կան այլ դրական թվեր ևս. հայերի 60 տոկոսը վստահում է ԵՄ-ին, 60 տոկոսից ավելին դրական է ընկալում ԵՄ-ն»,- թվային տվյալներ ներկայացրեց դեսպանը։

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին՝ դատական բարեխումների իրականացման գործում՝ բարեփոխումների որևէ մոդել չպարտադրելով: ԵՄ կողմից աջակցությունը հայ գործընկերներին է ներկայացվել տարբեր մակարդակներում:

Իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին մենք պատրաստ ենք քաղաքական և ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն ապահովել։ ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացին։

Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ, քննարկումները չափազանց կառուցողական են եղել։ Մենք խոսում ենք ուղիղ աջակցության և բազմամիլիոնանոց աջակցության ծրագրի մասին, որն ընդլայնվում է դեպի ապագա՝ գալիք 3-4 տարվա համար։

Հիմա կառավարության հետ քննարկում են այն հարցը, թե որտե՞ղ պետք է օգտագործեն այդ փողը: Համենյան դեպս այդ 70 միլիոն եվրոն կուղղվի շատ կոնկրետ ծրագրերի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Կիսվել էջում