ԱշխարհԺամանց

Հուլիսի 27-ին տեղի կունենա Լուսնի՝ վերջին 100 տարում ամենաերկար ամբողջական խավարումը

Հուլիսի 27-ին Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին հարյուր տարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը:

Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի արանքում և փակում Արեգակը: Լուսնի ստվերը, սակայն, անգույն է, քանի որ մեր արբանյակը չունի մթնոլորտ, որը կկարողանար բեկել և ցրել լույսի ճառագայթները:  Երկրի մթնոլորտը հագեցած է ազոտով, որը կլանում է Արևի սպիտակ գույնը և ցրում այն կապույտ սպեկտրով:

Հենց այդ պատճառով էլ երկինքը մեզ թվում է կապույտ, իսկ արևը՝ դեղին: Լուսնի ամբողջական խավարման ժամանակ մեր մոլորակին հենց Լուսնից հետևելը, ըստ գիտնականների, ավելի հետաքրքիր ու գրավիչ է, քանի որ Արեգակի լույսը անցնում է մեր մթնոլորտի միջով: Ճառագայթների բեկման պատճառով էլ Լուսնի ամբողջական խավարման ժամանակ այն դառնում է կարմիր:

Գիտնականները նաև նշում են, որ այս խավարման ժամանակ Լուսինը կերևա սովորականից փոքր: Լուսնի ուղեծիրը շրջանաձև չէ, այդ պատճառով Լուսինը կարող է տարբեր չափերի երևալ:

Այս տարի  Լուսնի ամբողջական խավարումը կկարողանան տեսնել Արևելյան Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բնակիչները: Եվրոպայի, Արևելյան Ասիայի բնակիչները կտեսնեն Լուսնի մասնակի խավարումը: Այն  կտևի մոտ 6 ժամ, իսկ ամբողջական խավարումը՝ 2 ժամ 29 րոպե:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել էջում