Մամուլ

Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ

Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ։

Դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորի՝ 65-ամյա Սամվել Ուզունյանի ուղեբեռում, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել, ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

Ավելի ուշ պարզվեց որ ուղեբեռի մեջ հայտնաբերվել է փամփուշտ, որի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:

Կիսվել նյութով