Աշխարհ

Էմանուել Մակրոնը հրաժարվել է նախագահական թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեկ դարձել է 42 տարեկան, երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին հրաժարվել է ապագա նախագահական թոշակից։

Նա պետք է նախագահկան թոշակ ստանա իր մանդատի ավարտից հետո՝ 2022 թվականից։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։

Օրենսդրական փոփոխություններով շատ ֆրանսիացիներ կարող են զրկվել  որոշակի արտոնություններից և թոշակի անցման հատուկ ռեժիմներից։

«Ապրում ենք դարաշրջանում, երբ ընտրված անձինք պետք է օրինակ ծառայեն»,- հաղորդագրությունից մեջբերում է Le Parisien-ը։ Նախագահական թոշակի չափը կազմում է ամսական 6220 եվրո։

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել նյութով