ՄամուլԺամանց

Հյուրընկալվել էի Կանանց ակումբի կողմից կազմակերպված մի գեղեցիկ ու ջերմ ցերեկույթի. Անահիտ Ավանեսյան

Հյուրընկալվել էի Կանանց ակումբի կողմից կազմակերպված մի գեղեցիկ ու ջերմ ցերեկույթի. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հյուրընկալվել էի Կանանց ակումբի կողմից կազմակերպված մի գեղեցիկ ու ջերմ ցերեկույթի` «Կանանց հետ, կանանց մասին» խորագրի ներքո։

Տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց հետ անմիջական զրույց ունեցանք մի բաժակ թեյի շուրջ։

Խոսեցինք հասարակական֊քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության, դերի և խնդիրների մասին, ներկայացրեցի առողջապահության ոլորտի ռազմավարությունը, ընթացիկ և առաջիկա բարեփոխումները։

anahit avanesyan kananc

Հատուկ անդրադարձա ներկաներին հուզող մեր այն ծրագրերին, որոնք միտված են կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը։

Կանայք, ինչպիսի նվիրվածությամբ հոգ են տանում ընտանիքի, առօրյա հոգսերի մասին, նույն կերպ պետք է հետևողական լինեն և հոգ տանեն իրենց առողջության մասին. վերահաստատեցինք` առողջ է կինը, երջանիկ է ընտանիքը»։

Կիսվել էջում