Աշխարհ

Հղի կինը պատահաբար ընկել է 7-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Վլադիվոստոկում հղի կինը յոթերորդ հարկի պատուհանից ընկել է և ստացել է նվազագույն վնասվածքներ։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա հղիությունը, հուլիսի 10-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Պրիմորսկի երկրամասի առողջապահության նախարարությունից։

Կինն ասել է, որ այդ գիշեր չի կարողացել քնել և որոշել է մաքրել պատուհանը։ Նա սայթաքել և ընկել է։

Ընկելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ կապտուկներ են ախտորոշել։ Լուրջ վնասվածքներ կամ կոտրվածքներ չեն հայտնաբերվել, և հղիությունը փրկվել է։

Բժիշկների խոսքով՝ նա և դեռ չծնված երեխան իրենց լավ են զգում։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի վիճակը բավարար է։

Պրիմորսկի երկրամասի առողջապահության նախարարությունը նշել է, որ նման դեպքերը բժշկական պրակտիկայում չափազանց հազվադեպ են։ Մասնագետները նման բարձրությունից ընկնելուց հետո հաջող ելքը բացառիկ են անվանել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կինը 28 տարեկան է և 30 շաբաթական հղի։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։

patuhanic ynknel
Կիսվեք ձեր էջում