ՄամուլՏեսանյութ

ՀՀ վարչապետը՝ Մոսկվայում ընթացող Հաղթանակի շքերթին

ՀՀ վարչապետը՝ Մոսկվայում ընթացող Հաղթանակի շքերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթացող Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրեր էր ուղարկել ԱՊՀ երկրների ղեկավարներին, ինչպես նաև առանձին-առանձին շնորհավորել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

Հիշեցնենք՝ Մոսկվա են ժամանել ԱՊՀ երկրների գրեթե բոլոր ղեկավարները՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

Նշենք, որ Փաշինյանն ու Պուտինը տոնական շքերթից հետո կարճ զրույց են ունեցել:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում