Մամուլ

Կասկադյորական ավտովթար Երևանում․ Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ

Կասկադյորական ավտովթար Երևանում․ Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարի հետևանքով էլ բանկի մեկ այլ աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ֆոտոլագրողի հետ զրույցում ասում էին․

«Սենց բան մենակ կինոներում կտենաս։ Ուժեղ ձայն լսեցինք, մեկ էլ տեսնենք ի՞նչ՝ ավտոն մտել է բանկ։ Լավ էր՝ մինչև շտապօգնությունը կգար, բանկի աշխատողները շոֆերին ու մի երիտասարդ աղջկա, ով բանկում է աշխատում, օգնություն ցուցաբերեցին։

Ու երբ սկորին եկավ, վիրավորին բանկի աշխատակիցները բժիշկների հետ մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Հիմա ոնց չասես՝ հալալ ա էդ բանկի աշխատողներին։

Շոֆերը իրենց մի քանի միլիոնի վնաս է տվել, բայց իրենք իրենց մարդկային քայլը արեցին։

Առաջին պահից օգնության հասան։ Միակ սփոփանքը էն ա, որ լավ ա՝ զոհեր չկան։ Մնում ա իրավապահները պարզեն, թե ինչն է եղել վթարի պատճառը։

Միգուցե վարորդի ինքնազգացությունն ա վատացել, միգուցե ավտոմեքնայի հետ տեխնիկական խնդիր է առաջացել, միգուցե այլ պատճառ է եղել»։

Կիսվել նյութով