Մամուլ

ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ սահմանապահ զորքերի պաշտպանությանը

ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ սահմանապահ զորքերի պաշտպանությանը

Հայաստանի սահմանների շատ հատվածներ առաջիկայում կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26 թթ–ի ծրագրով նախատեսված ԱԱԾ բարեփոխումների ծրագիրը։

«Առաջիկայում ՌԴ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈւ–ից, այսինքն` սահմանապահ ծառայության սահմանները կընդլայնվեն։ Այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, բարեփոխվեն, վերափոխվեն»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հիշեցնելով, որ սահմանապահները սովորաբար ստանձնում են սահմանների այն հատվածների պահպանությունը, որոնք համարվում են խաղաղ, ոչ պատերազմական գոտիներ։

nikol pashinyan karavarutyun

ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսված է ՀՀ–ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։

Կիսվել նյութով