Աշխարհ

Աֆղանստանի նախկին նախագահը երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել

Աֆղանստանի նախկին նախագահը երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: Տեղեկությունը հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։  

Դեսպանը Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ նա 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:

Միևնույն ժամանակ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար: «Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, հենց այդ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:

afganistan president

Վերջինս հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Սահմանադրության համաձայն` փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում և ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները:

Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը:

Կիսվել էջում