ՄամուլՏեսանյութ

ՀՀ ԶՈւ-ն հրաման ունի վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը․ մենք պարտավոր ենք կատարել վերադասի հրամանը

ՀՀ ԶՈւ-ն հրաման ունի վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը․ մենք պարտավոր ենք կատարել վերադասի հրամանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ:

«Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց Մարտիկյանը:

jermuk sarer

ԳՇ պետի տեղակալի հավաստիացմամբ՝ նման պարագայում դիրքերի մոտ կամ հեռու լինելը ոչ մի ռազմական նշանակություն չունի:

«Մենք սպասում ենք և պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու»,-եզրափակեց ԳՇ պետի տեղակալը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով