Մամուլ

Ինչ իրավիճակ է այս պահին Ջերմուկում

Ինչ իրավիճակ է այս պահին Ջերմուկում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Թշնամին հարձակումն իրականացրել էր Ջերմուկի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն ասաց, որ կրակոցները Ջերմուկ քաղաքին չեն հասել։

jermuk

«Ջերմուկ քաղաքում կրակոցների ձայները չեն լսվել, քաղաքում հանգիստ է եղել, այլ խոսքով՝ իր առօրյա գործերի մեջ է եղել։ Մեր առօրյայով ապրում ենք, էլի»,- նշեց Ջերմուկի փոխհամայնքապետը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ քաղաքում շարունակում են վերականգնել ենթակառուցվածքներն ու շենք-շինությունները։

Կիսվել նյութով