ՄամուլՏեսանյութ

ՀՀԿ-ն ինքնամաքրվել է, անհարմարություն չեմ զգում նրանց հետ դաշինք կազմել. Թեհմինա Վարդանյան (Տեսանյութ)

ՀՀԿ-ն ինքնամաքրվել է, անհարմարություն չեմ զգում նրանց հետ դաշինք կազմել. Թեհմինա Վարդանյան (Տեսանյութ)

«Պատիվ ունեմ» նորաստեղծ դաշինքի անդամ է հանդիսանում նաեւ Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան՝ փորձելով պարզել, թե ինչու է նա ընտրել հենց այս դաշինքը:

«Ինձ համար կարևորագույն բաղադրիչներից է պահպանողական լինելը: Մենք տեսանք, թե իրենց ազատական համարող ուժը ինչի հասցրեց այս երկիրը: Ունենալով տարբեր առաջարկներ, կայացրել եմ շատ դժվար որոշում, սակայն վստահաբար եմ եկել այդ որոշմանը», – նշեց նա:

serj sargsyan artur vanetsyan

Դիտարկմանը՝ դուք ՀՀԿ-ի իշխանության ժամանակ մշտապես քննադատում էիք նրանց, արդյոք անհարմարություն չե՞ք զգում, նա նկատեց. «Անհարմարություն չեմ զգում եւ ամենևին չեմ խորշում այդ ամենից, քանի որ այսօր առաջնային խնդիրը վերքերի ամոքման հարցն է»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում